Հոդված 5
Հոդված 5.
Օրենսգրքի 10-րդ հոդվածի՝
1) 1-ին կետի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակներում ընդհանուր հիմունքներով ընդգրկվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:».
2) 1-ին կետի երկրորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակներում չեն կարող ընդգրկվել ժամկետային ծառայության մեջ կամ վարժական հավաքներում գտնվող այն զինծառայողները, ովքեր զինծառայության զորակոչվելիս չեն հանվել հաշվառումից:».
3) 3-րդ կետի «Ազգային ժողովի» բառերից հետո դնել բութ և լրացնել «համամասնական ընտրակարգով» բառերը: