Հոդված 40
Հոդված 40.
Օրենսգրքի 61-րդ հոդվածի 8-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը, քվեարկության արդյունքների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների մեկ օրինակը, կնիքը, գրանցման մատյանը և քվեաթերթիկների զմռսված փաթեթը, ընտրությունների ավարտից ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում, ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:»: