Հոդված 16
Հոդված 16.
Օրենսգրքի 24-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հանձնաժողովներին ֆինանսական միջոցները տրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմած նախահաշիվների հիման վրա: Ընտրական հանձնաժողովների նախագահները տնօրինում են ֆինանսական միջոցները և պատասխանատվություն են կրում այդ միջոցները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով օգտագործելու համար:»: