Հոդված 39. Գլխավոր քարտուղարը
Հոդված 39. Գլխավոր քարտուղարը
1. Գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայող է:
2. Համապատասխան մարմիններում մարդկային ռեսուրսների կառավարման, հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման պատասխանատուն գլխավոր քարտուղարն է:
3. Գլխավոր քարտուղարի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:
4. Սույն օրենքով սահմանված գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնում են օրենքով նախատեսված դեպքերում քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարը, դատական դեպարտամենտի ղեկավարը, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարը:
5. Անվտանգության խորհրդի գրասենյակում սույն օրենքով սահմանված` գլխավոր քարտուղարի լիազորություններն իրականացնում է Անվտանգության խորհրդի քարտուղարը, իսկ մարմնի ղեկավարին վերապահված լիազորությունները՝ վարչապետը:
6. Այն տեսչական մարմնում, որի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված չէ գլխավոր քարտուղարի պաշտոն, սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, 10-րդ հոդվածի 5-րդ և 11-րդ մասերով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 19-րդ հոդվածի 3-րդ և 7-9-րդ մասերով, 22-րդ հոդվածի 3-րդ մասով, 30-րդ հոդվածի 6-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասով և 35-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված լիազորություններն իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարը: Տեսչական մարմնի օրենքով նախատեսված ստորաբաժանման ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը: