Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-07-01-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 44. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունելը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 44. Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունելը

1. Քաղաքացիական ծառայության գրասենյակի կազմավորումից հետո` մեկամսյա ժամկետում, վարչապետի հաստատմանն է ներկայացվում ժամանակացույց և միջոցառումների ծրագիր` սույն օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու համար:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, ընդունել սույն օրենքի կատարումն ապահովող Կառավարության որոշումները:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամսվա ընթացքում, ընդունել սույն օրենքի կատարումն ապահովող փոխվարչապետի որոշումները:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, սույն օրենքին համապատասխանեցնել պետական ծառայության մյուս օրենքները՝ հիմք ընդունելով սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը, մասնավորապես առանձնահատկություններ են սահմանվում զինվորական ծառայություն անցնող պետական ծառայողների պաշտոնների, ոստիկանության գործառույթներ իրականացնող ոստիկանության ծառայողների պաշտոնների, փրկարարական ծառայության պաշտոնների, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պետական ծառայության պաշտոնների, քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոնների և քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման պաշտոնների, հարկադիր կատարողների պաշտոնների, դիվանագիտական ծառայության պաշտոնների, հարկային մարմնում հետաքննչական, օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների, մաքսային մարմիններում իրավապահ գործառույթներ իրականացնող պաշտոնների, նախաբացթողումային հսկողություն, ներքին անվտանգության ապահովման գործառույթներ իրականացնող պաշտոնների, ինչպես նաև մաքսատան և մաքսակետի պաշտոնների, դատական ծառայողների՝ դատավորի օգնականի, դատավորի գործավարի և դատական նիստերի քարտուղարի պաշտոնների, դատական կարգադրիչների ծառայության պաշտոնների համար:

5. Պետական ծառայողները համարվում են քաղաքացիական ծառայողներ: Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան` առանց մրցույթի նշանակվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոններում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։