Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-07-01-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 9. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի տեսակները, առանձնահատկությունները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 9. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի տեսակները, առանձնահատկությունները

1. Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը (այսուհետ՝ մրցույթ) հիմնված է հավասար հնարավորությունների և արժանիքների վրա:

2. Մրցույթը դասակարգվում է երկու տեսակի՝ արտաքին և ներքին:

3. Մրցույթներն անցկացնում են համապատասխան մարմինները, բացառությամբ գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, որն անցկացնում է քաղաքացիական ծառայության գրասենյակը:

4. Մրցույթ անցկացնելու համար նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը։

5. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի մրցույթը կազմակերպում և անցկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։