Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-07-01-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼԸ

Հոդված 15. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առանձնահատուկ դեպքերը և քաղաքացիական ծառայության կազմակերպման առանձնահատկությունները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 15. Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առանձնահատուկ դեպքերը և քաղաքացիական ծառայության կազմակերպման առանձնահատկությունները

1. Պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետ առնչվող քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց պաշտոնի նշանակման, վերապատրաստման, կատարողականի գնահատման, ծառայողական քննությունների հետ կապված առանձնահատկությունները և քաղաքացիական ծառայության այդ պաշտոնների ցանկը հաստատում է համակարգող փոխվարչապետը՝ համապատասխան մարմնի ղեկավարի առաջարկությամբ՝ համաձայնեցնելով ազգային անվտանգության լիազոր մարմնի ղեկավարի հետ:

2. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գործուղված դիվանագետների կողմից քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու կարգը և դեպքերը սահմանում է Կառավարությունը, իսկ պաշտոնների ցանկը՝ համակարգող փոխվարչապետը:

3. Վարչապետին, Կառավարությանը և նախարարություններին ենթակա պետական մարմինները, որոնք չունեն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ և գլխավոր քարտուղար, այդ մարմինների՝ քաղաքացիական ծառայության հարաբերությունների մասնակցությունն իրականացնում է այն համապատասխան մարմինը, որի ենթակայությամբ գործում են:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։