Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-07-01-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 45. Գործառույթների իրականացման առանձնահատկությունները մինչև սույն օրենքով նախատեսված էլեկտրոնային ծրագրերը կազմելը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 45. Գործառույթների իրականացման առանձնահատկությունները մինչև սույն օրենքով նախատեսված էլեկտրոնային ծրագրերը կազմելը

1. Մինչև սույն օրենքով նախատեսված էլեկտրոնային ծրագրերի կազմումը քաղաքացիական ծառայության գրասենյակը այդ գործընթացները կազմակերպում և գործառույթներն իրականացնում է ոչ էլեկտրոնային եղանակով՝ համակարգող փոխվարչապետի սահմանած կարգին համապատասխան:

2. Պաշտոնների դասակարգման և չափանիշների սահմանման սույն օրենքով սահմանված պահանջները համապատասխան մարմինների վրա տարածվում են համակարգող փոխվարչապետի սահմանած ժամանակացույցին համապատասխան: Մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը գործում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հաստատված պաշտոնների անձնագրերը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան` պաշտոնների դասակարգման նոր համակարգին անցնելու դեպքում քաղաքացիական ծառայողները վերանշանակվում են իրենց պաշտոններում առանց մրցույթի և ժամկետային պայմանագրի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։