Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-07-01-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ (ԱՇԽԱՏԱՏԵՂԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ) ԵՎ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

Հոդված 7. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 7. Քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի` կրթության և աշխատանքային ստաժի չափանիշները

1. Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն, բացառությամբ քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնների, որոնք զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն:

2. Քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ է աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.

1) քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոնների համար, բացառությամբ գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության պաշտոնի, հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ կամ յոթ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` յոթ տարվա աշխատանքային ստաժ: Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության պաշտոնի համար` հանրային ծառայության առնվազն հինգ տարվա ստաժ, որից երկու տարին առնվազն կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.

2) քաղաքացիական ծառայության ղեկավար պաշտոնների 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ.

3) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 1-ին և 2-րդ ենթախմբերի պաշտոնների համար՝ հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` չորս տարվա աշխատանքային ստաժ.

4) քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթախմբերի պաշտոնների համար` հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ:

3. Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ և 8-րդ ենթախմբերի պաշտոնների համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:

4. Հաշվի առնելով քաղաքացիական ծառայության պաշտոնի և (կամ) պաշտոնի ենթախմբերի առանձնահատկությունները, քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությամբ, քաղաքացիական ծառայության պաշտոնի և (կամ) պաշտոնի ենթախմբերի համար կարող են սահմանվել կրթության և (կամ) աշխատանքային ստաժի և (կամ) աշխատանքի բնագավառի այլ չափանիշներ, ինչպես նաև քաղաքացիական ծառայության առանձին պաշտոնների համար՝ որակավորման չափանիշներ, այդ թվում` միջազգայնորեն ընդունված հավաստագրման համակարգեր: Այդ չափանիշները քաղաքացիական ծառայության գրասենյակի համաձայնությունը ստանալուց հետո ամրագրվում են քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնների անձնագրերում մինչև սույն օրենքով սահմանված կարգով այդ պաշտոններն զբաղեցնելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։