Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2013-03-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԴԱՏԱԽԱԶՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ, ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 36. Դատախազությունում պաշտոնի նշանակելը

գործել է մինչև 2013-03-28Բացել ARLIS-ում

Հոդված 36. Դատախազությունում պաշտոնի նշանակելը

1. Գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը: Գլխավոր դատախազը պաշտոնավարում է 6 տարի ժամկետով: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ:

2. Գլխավոր դատախազի տեղակալներին գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության Նախագահը:

3. Գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում կարող է նշանակվել այն անձը, ով ունի դատավորի, դատախազի, փաստաբանի, քննիչի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն հինգ տարվա ստաժ կամ իրավաբանի մասնագիտությամբ այլ աշխատանքի առնվազն տասը տարվա ստաժ:

4. Գլխավոր դատախազության դատախազներին, գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների կազմում գործող դատախազներին, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների կազմում գործող դատախազներին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված այն անձանց թվից, որոնք, ավարտելով ուսումնառությունը, դատախազական դպրոցում հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը կամ սույն օրենքի 34-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա ազատված են եղել դատախազական դպրոցում ուսումնառությունից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների թեկնածությունների ցուցակից:

5. Գլխավոր դատախազության ավագ դատախազներին, գլխավոր դատախազության բաժինների պետերին, գլխավոր դատախազության վարչությունների պետերի տեղակալներին, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազների տեղակալներին, զինվորական դատախազի տեղակալներին, գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների կազմում գործող ավագ դատախազներին, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերին, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներին, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների կազմում գործող ավագ դատախազներին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից:

6. Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի դատախազներին, կայազորների զինվորական դատախազներին, գլխավոր դատախազության վարչությունների պետերին պաշտոնի է նշանակում գլխավոր դատախազը դատախազների առաջխաղացման ցուցակում ընդգրկված անձանց թվից, եթե որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն է տալիս այդ անձին համապատասխան պաշտոնում նշանակելու համար: Պաշտոնի նշանակվելու դեպքում անձը գլխավոր դատախազի կողմից հանվում է դատախազների առաջխաղացման ցուցակից:

(36-րդ հոդվածը փոփ. 16.09.09 ՀՕ-176-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։