Գլուխ 2 · ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Հոդված 9. Գլխավոր դատախազությունը
Հոդված 9. Գլխավոր դատախազությունը
1. Գլխավոր դատախազությունը կազմված է վարչություններից և բաժիններից:
2. Գլխավոր դատախազության վարչությունները կազմված են վարչության պետից, վարչության պետի տեղակալից, վարչության ավագ դատախազներից և դատախազներից: Գլխավոր դատախազության բաժինները կազմված են բաժնի պետից, բաժնի ավագ դատախազներից և դատախազներից:
3. Գլխավոր դատախազության կազմում գլխավոր դատախազի կամ գլխավոր դատախազի տեղակալների անմիջական ենթակայությամբ գործում են գլխավոր դատախազության ավագ դատախազներ և դատախազներ:
4. Գլխավոր դատախազության նստավայրը գտնվում է Երևան քաղաքում: