Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 6. Դատախազի ինքնուրույնությունը և նրա գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը
Հոդված 6. Դատախազի ինքնուրույնությունը և նրա գործունեությանը միջամտելու անթույլատրելիությունը
1. Յուրաքանչյուր դատախազ իր լիազորություններն իրականացնելիս ինքնուրույն է որոշումներ ընդունում` հիմնվելով օրենքների և ներքին համոզմունքի վրա և պատասխանատու է իր ընդունած որոշումների համար:
2. Դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է: