Գլուխ 8 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 75. Դատախազների վարձատրության նոր համակարգի ներդրումը
Հոդված 75. Դատախազների վարձատրության նոր համակարգի ներդրումը
1. Սույն օրենքի 55-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից: Մինչև սույն օրենքի 55-րդ հոդվածի ուժի մեջ մտնելը դատախազների աշխատավարձի հաշվարկն իրականացվում է 1998 թվականի հուլիսի 1-ի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-15-րդ մասերին համապատասխան:
2. Դատախազների վարձատրության նոր համակարգի ներդրումը չի կարող հանգեցնել դատախազների պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող դատախազի դրամական բավարարման չափի նվազեցման:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2007 թ. մարտի 29
Երևան
ՀՕ-126-Ն