Հոդված 15. Երևան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազությունը
Հոդված 15. Երևան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազությունը
(վերնագիրը փոփ. 16.09.09 ՀՕ-176-Ն)
1. Երևան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազությունը վարչական շրջանում (վարչական շրջաններում) ապահովում է Սահմանադրության 103-րդ հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացումն այնքանով, որքանով դրանց իրականացումը չի վերապահված Երևան քաղաքի դատախազությանը կամ զինվորական դատախազությանը:
2. Երևան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազությունը կազմված է Երևան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազից, նրա տեղակալից, Երևան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազության ավագ դատախազներից և դատախազներից:
3. Երևան քաղաքի վարչական շրջանի (վարչական շրջանների) դատախազության նստավայրը գտնվում է համապատասխան վարչական շրջանում (վարչական շրջաններից որևիցե մեկում):
(15-րդ հոդվածը փոփ. 16.09.09 ՀՕ-176-Ն)