Գլուխ 8 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 69. Դատախազության աշխատակազմի կանոնադրության հաստատումը և ստեղծումը
Հոդված 69. Դատախազության աշխատակազմի կանոնադրության հաստատումը և ստեղծումը
1. Դատախազության աշխատակազմը ենթակա է ստեղծման, կանոնադրությունը և դատախազության աշխատակազմում պետական ծառայողների պաշտոնների անվանացանկը` հաստատման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` երկու ամսվա ընթացքում:
2. Դատախազության աշխատակազմի և դրա առանձնացված ստորաբաժանումների ստեղծման պահից դադարում է դատախազության պետական կառավարչական հիմնարկների գործունեությունը: