Գլուխ 5 · ԴԱՏԱԽԱԶԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 58. Դատախազի արձակուրդը
Հոդված 58. Դատախազի արձակուրդը
1. Դատախազներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ:
2. Դատախազին ամենամյա հերթական արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատախազության բնականոն գործունեության իրականացումը: Դատախազներին հերթական արձակուրդ տրամադրելու կարգը սահմանում է գլխավոր դատախազը:
3. Գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատախազն ունի մինչև 30 աշխատանքային օր տևողությամբ լրացուցիչ չվճարվող արձակուրդի իրավունք: