Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-06-08-ից մինչև 2014-01-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2014-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

դատախազ՝ գլխավոր դատախազը, նրա տեղակալները, զինվորական դատախազը, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի դատախազները, կայազորների զինվորական դատախազները, գլխավոր դատախազության ավագ դատախազներն ու դատախազները, գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների պետերը, գլխավոր դատախազության վարչությունների պետերի տեղակալները, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազների տեղակալները, զինվորական դատախազի տեղակալները, գլխավոր դատախազության վարչությունների և բաժինների կազմում գործող ավագ դատախազներն ու դատախազները, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների զինվորական դատախազությունների ավագ դատախազներն ու դատախազները, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների պետերը, զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազներն ու դատախազները, զինվորական կենտրոնական դատախազության բաժինների կազմում գործող ավագ դատախազներն ու դատախազները.

դատախազություն` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, զինվորական կենտրոնական դատախազությունը, Երևան քաղաքի, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի դատախազությունները, կայազորների զինվորական դատախազությունները:

(3-րդ հոդվածը փոփ. 16.09.09 ՀՕ-176-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։