Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-01-01-ից մինչև 2013-03-28։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 29. Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողությունը

գործել է մինչև 2013-03-28Բացել ARLIS-ում

Հոդված 29. Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողությունը

1. Դատախազը հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ:

2. Սույն հոդվածի իմաստով պատիժ են համարվում քրեական օրենքով նախատեսված պատժատեսակները:

3. Սույն հոդվածի իմաստով հարկադրանքի այլ միջոց է համարվում Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով նախատեսված դեպքերում ազատությունից զրկումը, ինչպես նաև հատուկ ծառայությունների կողմից ֆիզիկական ուժ, հրազեն կամ հատուկ միջոցների գործադրումը:

4. Սույն հոդվածով նախատեսված լիազորություններն իրականացնելիս դատախազն իրավունք ունի`

1) ցանկացած ժամանակ անարգել այցելելու այն բոլոր վայրերը, որտեղ պահվում են ազատությունից զրկված անձինք.

2) ծանոթանալու այն փաստաթղթերին, որոնց հիման վրա անձը ենթարկվել է պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների.

3) ստուգելու պատիժները և հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի պատիժները և հարկադրանքի այլ միջոցների կիրառմանը վերաբերող այն հրամանների, կարգադրությունների և որոշումների համապատասխանությունը գործող օրենսդրությանը, որոնք վերաբերում են պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի հիմնական իրավունքներին: Օրենսդրությանը հակասող ակտ հայտնաբերելիս դատախազը միջնորդում է վերանայել այն, իսկ այն դեպքերում, երբ դատախազի կարծիքով հապաղումը կարող է հանգեցնել ծանր հետևանքների, դատախազն իրավունք ունի կասեցնելու այդ ակտի գործողությունը և այն վերանայելու միջնորդագիր ներկայացնելու.

4) հարցման ենթարկելու պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց.

5) անհապաղ ազատելու ազատությունից զրկելու վայրերում, ինչպես նաև այդ վայրերի տուգանային և կարգապահական մեկուսարաններում ապօրինի պահվող անձանց, իսկ եթե անձը ազատությունից զրկվել է ազատությունից զրկելու վայրի վարչակազմի իրավական ակտի հիման վրա, ապա դատախազի կարգադրությամբ ակտը կայացրած անձը պարտավոր է անհապաղ վերացնել իր ակտը.

6) պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձանց իրավունքների և ազատությունների խախտման կասկածի դեպքում պաշտոնատար անձանցից պահանջելու բացատրություններ ձեռնարկված գործողությունների կամ անգործության մասին:

5. Դատախազը մասնակցում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պայմանական վաղաժամկետ ազատումը վերացնելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու, ծանր հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատելու վերաբերյալ միջնորդությունների քննությանը դատարանում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։