Գլուխ 8 · ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 68. Նախկինում շնորհված դասային աստիճանները հաշվի առնելը
Հոդված 68. Նախկինում շնորհված դասային աստիճանները հաշվի առնելը
1. Դատախազներին մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը շնորհված դասային աստիճանները պահպանվում են:
2. 1998 թվականի հուլիսի 1-ի «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան շնորհված «Հայաստանի Հանրապետության արդարադատության պետական խորհրդականի» դասային աստիճանը հավասարեցվում է «արդարադատության պետական խորհրդականի» դասային աստիճանին, իսկ առաջին, երկրորդ և երրորդ դասի իրավաբանի դասային աստիճանները հավասարեցվում են համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ դասի խորհրդականի դասային աստիճաններին:
3. Սույն օրենքով սահմանված կարգով դասային աստիճաններ շնորհելիս նախկինում շնորհված դասային աստիճանով ծառայության ժամկետը հաշվի է առնվում: