Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-07-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Հոդված 10. Դատական ծառայության պաշտոնի անձնագիրը

գործել է մինչև 2014-07-03Բացել ARLIS-ում

Հոդված 10. Դատական ծառայության պաշտոնի անձնագիրը

1. Դատական ծառայության պաշտոնի անձնագիրը փաստաթուղթ է, որը սահմանում է այդ պաշտոնը զբաղեցնող ծառայողի գործառույթները, նրա պաշտոնական իրավունքներն ու պարտականությունները, շփումներն ու ներկայացուցչությունը, տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների, կարողությունների ու աշխատանքային հմտությունների, ինչպես նաև դատական ծառայության համապատասխան փորձի պահանջները:

2. Դատական ծառայության պաշտոնների անձնագրերը հաստատում է դատարանների նախագահների խորհուրդը: Դատական ծառայության պաշտոնների անձնագրերի նկարագրերի ներկայացման պարտականությունը կրում է դատական դեպարտամենտի ղեկավարը:

3. Դատական ծառայության պաշտոնների անձնագրերը պետք է առնվազն ներառեն սույն հոդվածի չորրորդ, հինգերորդ, վեցերորդ մասերով նախատեսված պահանջները, բացառությամբ դատավորին կցված դատական ծառայողների պաշտոնների անձնագրերի:

4. Դատական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը ներառում են առնվազն հետևյալ պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական (եթե աշխատանքի բնույթը իրավաբանական չէ) կրթություն.

2) դատական (պետական) ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ.

3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

5. Դատական ծառայության գլխավոր պաշտոնների անձնագրերը ներառում են հետևյալ պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական (եթե աշխատանքի բնույթը իրավաբանական չէ) կրթություն.

2) դատական (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.

3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

6. Դատական ծառայության առաջատար պաշտոնների անձնագրերը ներառում են հետևյալ պահանջները.

1) բարձրագույն իրավաբանական կամ այլ մասնագիտական (եթե աշխատանքի բնույթը իրավաբանական չէ) կրթություն.

2) դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

3) դատական ծառայության կրտսեր պաշտոնների անձնագրերը ներառում են առնվազն միջնակարգ կրթության պահանջը:

7. Յուրաքանչյուր ստորադաս խմբում դատական ծառայության անցնելու համար բավարար է ավելի բարձր խմբի համար սահմանված պահանջները բավարարելը:

8. Մինչև 2010 թվականի հունվարի 1-ը դատական ծառայության պաշտոնների անձնագրերը ներառում են նաև աշխատանքային ստաժի հետևյալ չափանիշները.

1) դատական ծառայության գլխավոր պաշտոններ` երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

2) դատական ծառայության առաջատար պաշտոններ` մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

(10-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.02.07 ՀՕ-96-Ն, լրաց. 08.04.08 ՀՕ-20-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։