Գլուխ 5 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԿԱԴՐԵՐԻ ՌԵԶԵՐՎԸ
Հոդված 27. Դատական ծառայողի վերապատրաստումը
Հոդված 27. Դատական ծառայողի վերապատրաստումը
1. Յուրաքանչյուր դատական ծառայող պարտավոր է վերապատրաստվել դատարանների նախագահների խորհրդի սահմանած կարգով և պարբերականությամբ՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:
2. Պետական բյուջեում նախատեսվում են ծախսեր դատական ծառայողների վերապատրաստումն իրականացնելու համար:
3. (մասն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-55-Ն)
4. (մասն ուժը կորցրել է 02.05.13 ՀՕ-55-Ն)
(27-րդ հոդվածը լրաց., փոփ. 02.05.13 ՀՕ-55-Ն)