Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-07-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 24. Դատական ծառայողին փոխարինելը և նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը

գործել է մինչև 2014-07-03Բացել ARLIS-ում

Հոդված 24. Դատական ծառայողին փոխարինելը և նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելը

1. Դատական ծառայության պաշտոնը ժամանակավորապես թափուր մնալու դեպքում այդ պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող դատական ծառայողը, իսկ վերջինիս բացակայության դեպքում նշանակումը կատարվում է մինչև երեք ամիս ժամկետով կադրերի ռեզերվում ընդգրկված այն անձանց թվից, ովքեր համապատասխանում են տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին:

2. Երեք ամսից ավելի ժամկետով պաշտոնը թափուր մնալու դեպքում այն համալրվում է տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին համապատասխանող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով:

3. Ժամկետային աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ լուծվում է դատական ծառայողի ծառայության ներկայանալու օրը:

4. Արդարադատության ակադեմիան ավարտած դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը իր դիմումը ներկայացնելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, անկախ թափուր հաստիքների առկայությունից, ներգրավվում է առնվազն առաջատար մասնագետի պաշտոնի անձնագրին համապատասխանող իրավաբանական բնույթի աշխատանքի դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում կամ իր համաձայնությամբ՝ դատական դեպարտամենտի կառուցվածքային ստորաբաժանումներում՝ նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու միջոցով:

(24-րդ հոդվածը լրաց. 02.05.13 ՀՕ-55-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։