Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-07-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Հոդված 8. Դատական ծառայության դասային աստիճանները

գործել է մինչև 2014-07-03Բացել ARLIS-ում

Հոդված 8. Դատական ծառայության դասային աստիճանները

1. Դատական ծառայողներին շնորհվում են հետևյալ դասային աստիճանները.

1) դատական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին և 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճաններ.

2) դատական ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին և 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճաններ, ինչպես նաև 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան.

3) դատական ծառայության առաջատար պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին և 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան.

4) դատական ծառայության կրտսեր պաշտոններ զբաղեցնող դատական ծառայողներին` Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին և 2-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ, ինչպես նաև 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան:

2. Դատական ծառայության բարձրագույն խորհրդականի դասային աստիճանները շնորհում, դասային աստիճանն իջեցնում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ:

3. Դատական ծառայության մյուս դասային աստիճանները շնորհում, ինչպես նաև դասային աստիճանից զրկում է դատական դեպարտամենտի ղեկավարը:

4. Դատական ծառայության պաշտոնի նշանակման հետ միաժամանակ դատական ծառայողին շնորհվում է դատական ծառայության համապատասխան դասային աստիճան, բացառությամբ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին և 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճանի, եթե նա չունի դատական կամ պետական ծառայության ավելի բարձր դասային աստիճան: Տվյալ դեպքում անձը պահպանում է իր ավելի բարձր դասային աստիճանը:

5. Դատական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով սահմանված կարգով գործունեության գնահատման արդյունքում:

6. Դատական ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձին դատական ծառայության համապատասխան դասային աստիճան շնորհվում է սույն օրենքով նախատեսված փորձաշրջանի ավարտից հետո:

7. Դատական ծառայողների դասային աստիճանները պահպանվում են աշխատանքից ազատվելիս, պետական ծառայության այլ պաշտոնի տեղափոխվելիս, այդ թվում` նաև դատական ծառայության համակարգում:

8. Դատական ծառայության դասային աստիճանն իջեցվում է դատական կարգով` տվյալ դասային աստիճանը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի դիմումի հիման վրա` որպես կարգապահական տույժի տեսակ, բացառությամբ դատական ծառայության 1-ին և 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճանների:

9. Դատական ծառայողը դատական ծառայության դասային աստիճանից զրկվում է սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ, 10-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքում:

(8-րդ հոդվածը լրաց., փոփ. 21.02.07 ՀՕ-96-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։