Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2014-07-01-ից մինչև 2014-07-03։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

Հոդված 7. Դատական ծառայության պաշտոնները

գործել է մինչև 2014-07-03Բացել ARLIS-ում

Հոդված 7. Դատական ծառայության պաշտոնները

1. Դատական ծառայության պաշտոնը սույն օրենքով սահմանված կարգով հաստատված պաշտոնների անվանացանկով նախատեսված դատական ծառայության պաշտոնն է:

2. Դատական ծառայության պաշտոնները դասակարգվում են ըստ խմբերի և ենթախմբերի՝ ելնելով այդ պաշտոնները զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, խնդիրների բարդության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

3. Դատական ծառայության պաշտոնները դասակարգվում են ըստ հետևյալ խմբերի.

1) դատական ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) դատական ծառայության գլխավոր պաշտոններ.

3) դատական ծառայության առաջատար պաշտոններ.

4) դատական ծառայության կրտսեր պաշտոններ:

4. Յուրաքանչյուր խմբի դատական ծառայության պաշտոնները դասակարգվում են 1-ին և 2-րդ ենթախմբերի:

5. Դատական ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:

6. Դատական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված որևէ պաշտոն զբաղեցնող անձը համարվում է դատական ծառայող:

7. Սույն օրենքով նախատեսված դեպքերում դատավորին հատկացվող դատական ծառայության պաշտոններում աշխատող անձինք համարվում են դատավորին կցվող դատական ծառայողներ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։