Գլուխ 4 · ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱԶԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 13. Դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձինք
Հոդված 13. Դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձինք
1. Դատական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեն այն անձինք, ովքեր՝
1) դատական կարգով ճանաչվել են անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) դատական կարգով զրկվել են պետական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) տառապում են այնպիսի հիվանդությամբ, որը դատական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը.
4) դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5) խուսափել են ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:
2. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: