Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-02-ից մինչև 2015-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

Հոդված 11. Տեղական հանրաքվեի նշանակումը

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 11. Տեղական հանրաքվեի նշանակումը

1. Տեղական հանրաքվե նշանակվում է համապատասխան համայնքի ավագանու, իսկ եթե դա կազմավորված չէ, ապա տվյալ համայնքն ընդգրկող մարզի մարզպետի որոշմամբ՝

ա) սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետում նախատեսված փաստաթղթերն ստանալու օրվանից 7 օրվա ընթացքում.

բ) համայնքի ավագանու կողմից տեղական հանրաքվեի անցկացումը նախաձեռնելու մասին որոշման հետ միաժամանակ.

գ) տեղական հանրաքվեի անցկացումը նախաձեռնելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում:

1.1. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում տեղական հանրաքվեն նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Հանրաքվե նախաձեռնելը և նշանակելը կատարվում են մեկ ակտով:

2. Տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշման մեջ նշվում են տեղական հանրաքվեն անցկացնելու տարեթիվը և ամսաթիվը, հանրաքվեի դրվող տեղական ինքնակառավարման մարմնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի անվանումը:

3. Տեղական հանրաքվե նշանակելու մասին որոշումը, ինչպես նաև հանրաքվեի դրվող որոշման, նորմատիվ-իրավական ակտի նախագիծը պետք է միաժամանակ պաշտոնապես հրապարակվեն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ:

4. Տեղական հանրաքվե կարող է նշանակվել միայն օրացուցային ոչ աշխատանքային օրը: Չի թույլատրվում տեղական հանրաքվե նշանակել տոնական օրը: Տեղական հանրաքվեի նշանակման օրվանից մինչև քվեարկության օրվա ժամկետը չի կարող լինել պակաս 45 և ավելի 60 օրից:

5. Տեղական հանրաքվեի անցկացումն այլ հանրաքվեի կամ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության հետ համատեղելու նպատակով տեղական հանրաքվե նշանակող մարմինը, ոչ ուշ, քան տեղական հանրաքվեի անցկացման օրվանից 25 օր առաջ, կարող է տեղական հանրաքվեի անցկացման օրը տեղափոխել ավելի ուշ ժամկետ (ոչ ավելի, քան 90 օրով):

6. Տեղական հանրաքվեի նշանակման մասին, ինչպես նաև սույն հոդվածի նախորդ կետին համապատասխան՝ քվեարկության օրը հետաձգելու մասին որոշումները հրապարակվում են դրանց ընդունման օրվանից ոչ ուշ, քան 5 օր հետո:

7. Եթե համայնքի ավագանին ընդունում է որոշում տեղական հանրաքվեի անցկացումը մերժելու մասին, ապա տվյալ նախաձեռնությամբ հանդես եկած անձինք այդ որոշումը հրապարակվելու օրվանից հետո՝ երկու տարվա ընթացքում, չեն կարող կրկին հանդես գալ նույն հարցով տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնությամբ:

(11-րդ հոդվածը լրաց. 28.11.06 ՀՕ-244-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-25-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։