Հոդված 15. Տեղամասային հանձնաժողովների լիազորությունները
Հոդված 15. Տեղամասային հանձնաժողովների լիազորությունները
1. Տեղամասային հանձնաժողովը՝
ա) անհատական ծանուցման թերթիկների միջոցով տեղեկացնում է տվյալ տեղամասի տարածքում հաշվառված տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց՝ հանձնաժողովի գտնվելու վայրի, հանրաքվեի կազմակերպման հետ կապված միջոցառումների անցկացման տեղի և ժամանակի մասին.
բ) ապահովում է տեղամասային կենտրոնի կահավորումը.
գ) տեղամասի տարածքում վերահսկողություն է իրականացնում սույն օրենքի կիրարկման նկատմամբ.
դ) տեղամասում կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում է դրա արդյունքները և ներկայացնում է ընտրատարածքային հանձնաժողով.
ե) քվեարկությամբ լուծում է վիճելի քվեաթերթիկների հարցը.
զ) քննարկում է սույն օրենքի խախտման հետ կապված դիմումներն ու բողոքները և դրանց վերաբերյալ ընդունում է որոշումներ, անհրաժեշտության դեպքում դիմում է իրավասու մարմիններ.
է) տնօրինում է հատկացված ֆինանսական միջոցները.
ը) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված այլ լիազորություններ:
2. Տեղամասային հանձնաժողովի լիազորությունները դադարեցվում են տեղական հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման պահից, իսկ տեղական հանրաքվեի արդյունքները դատարանում վիճարկվելու դեպքում՝ դատարանի վճիռը հրապարակվելու պահից, եթե այդ վճռով այլ բան նախատեսված չէ:
(15-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)