Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-02-ից մինչև 2015-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 17. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 17. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքների կազմակերպումը

1. Տեղական հանրաքվեի հանձնաժողովներն իրենց գործունեությունն իրականացնում են նիստերի միջոցով, կոլեգիալության սկզբունքով:

2. Տեղական հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը:

3. Ընտրատարածքային հանձնաժողովներում տեղական հանրաքվեի կազմակերպման և անցկացման ժամանակահատվածում կազմակերպվում են ժամանակավոր հիմունքներով գործող աշխատակազմեր, որոնց հաստիքացուցակները և դրույքաչափերը սահմանում է ընտրատարածքային հանձնաժողովը:

4. Հանձնաժողովի նախագահը սահմանում է տեղական հանրաքվեի հանձնաժողովի հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը:

5. Արտահերթ նիստ հրավիրում է հանձնաժողովի նախագահն իր նախաձեռնությամբ կամ տեղական հանրաքվեի հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով՝ նրանց առաջարկած օրակարգով և ժամկետում: Հանձնաժողովի նախագահն արտահերթ նիստի անցկացման մասին նախապես տեղեկացնում է տեղական հանրաքվեի հանձնաժողովի անդամներին:

6. Տեղական հանրաքվեի հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

7. Տեղական հանրաքվեի հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի՝ նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ:

8. Տեղամասային հանձնաժողովներն ստանում են համարակալված էջերով և ընտրատարածքային հանձնաժողովի կողմից կնքված գործավարության մատյաններ, որոնցում պարտադիր կարգով ամսաթվերով և ժամերով գրառվում է հանրաքվեի կազմակերպման և անցկացման հետ կապված համապատասխան գործավարությունը: Գործավարության մատյանին ներկայացվող պահանջները, ինչպես նաև գործավարության մատյանը լրացնելու կարգը սահմանում է ընտրատարածքային հանձնաժողովը:

9. Տեղական հանրաքվեի հանձնաժողովի անդամները պարտավոր են մասնակցել համապատասխան հանձնաժողովի նիստերին:

10. Տեղական հանրաքվեի փաստաթղթերը հանձնաժողովներում հանձնվում և ընդունվում են գործավարության մատյանում պարտադիր գրառմամբ՝ հանձնողի և ընդունողի ստորագրելու միջոցով:

11. Քվեարկության արդյունքներն ամփոփվելուց անմիջապես հետո տեղական հանրաքվեի փաստաթղթերը հանձնվում են ընտրատարածքային հանձնաժողով:

12. Ընտրատարածքային հանձնաժողովը, հանրաքվեի արդյունքները պաշտոնապես հրապարակելուց հետո, հանրաքվեի փաստաթղթերն օրենսդրությամբ սահմանված կարգով պահպանության է հանձնում Հայաստանի Հանրապետության պետական արխիվ՝ սահմանված կարգով պահպանության:

(17-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։