Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-02-ից մինչև 2015-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԴԻՏՈՐԴՆԵՐ

Հոդված 25. Դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 25. Դիտորդների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների իրավունքները, պարտականությունները և գործունեության երաշխիքները

1. Դիտորդը և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն իրավունք ունեն՝

ա) ներկա գտնվել հանրաքվեի հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում՝ նաև տեղամասային կենտրոնում.

բ) անարգել ծանոթանալ հանրաքվեի փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, հանրաքվեի հանձնաժողովների որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճենները, դրանցից կատարել քաղվածքներ.

գ) բողոքարկել հանրաքվեի հանձնաժողովների որոշումները, դրանց անդամների գործողությունները կամ անգործությունը:

2. Դիտորդը և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն իրավունք չունեն միջամտել տեղական հանրաքվեի հանձնաժողովի աշխատանքներին:

3. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել, իսկ քվեարկության ընթացքում ներկա գտնվել հավատարմագրված դիտորդական կազմակերպության մեկական ներկայացուցիչ:

4. Դիտորդները քվեարկության օրը հետևում են տեղական հանրաքվեի հանձնաժողովների աշխատանքներին: Դրանց վերաբերյալ կարող են հանձնաժողովի նախագահին ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ, որոնց կապակցությամբ վերջինս ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ:

5. Դիտորդի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ օրենքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում:

6. Դիտորդը և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները չեն կարող պատասխանատվության ենթարկվել տեղական հանրաքվեի ընթացքի՝ քվեարկության և արդյունքների ամփոփման վերաբերյալ իրենց հայտնած կարծիքի համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։