Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-05-02-ից մինչև 2015-01-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

Հոդված 18. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկման կարգը

գործել է մինչև 2015-01-09Բացել ARLIS-ում

Հոդված 18. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների որոշումների, գործողությունների և անգործության բողոքարկման կարգը

1. Տեղական հանրաքվեի հանձնաժողովների որոշումները, գործողությունները և անգործությունը կարող են բողոքարկվել ընտրատարածքային հանձնաժողով կամ դատարան՝ որոշումն ընդունելուց, գործողությունը կատարելուց կամ անգործության հետևանքով օրենսդրության խախտումը հայտնի դառնալուց հետո՝ երկօրյա ժամկետում, բացառությամբ տեղամասային հանձնաժողովների քվեարկության արդյունքների ամփոփման հետ կապված հարցերի վերաբերյալ որոշումների, որոնք կարող են բողոքարկվել մինչև քվեարկության հաջորդ օրվա ժամը 18.00-ն:

2. Դատարանները և ընտրատարածքային հանձնաժողովը բողոքների առնչությամբ պատճառաբանված որոշում են ընդունում դիմումն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում: Եթե բողոքում պարունակվող փաստերը լրացուցիչ ստուգման կարիք ունեն, ապա դատարանը կարող է որոշում կայացնել ոչ ուշ, քան յոթնօրյա ժամկետում:

3. Քվեարկությանը նախորդող հինգ օրվա ընթացքում ընտրատարածքային հանձնաժողովը և դատարանը որոշումն ընդունում են քվեարկության օրվանից ոչ ուշ:

4. Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերն օրենքով սահմանված կարգով ընդդատյա են քաղաքացիական գործեր քննող դատարանին: Այդ վեճերով դատարան կարելի է դիմել հանրաքվեի արդյունքների պաշտոնական հրապարակման պահից յոթնօրյա ժամկետում: Տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերով դատարանի ընդունած վճիռը բողոքարկման ենթակա չէ և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

5. Դատարանները և դատախազության մարմինները պարտավոր են իրենց աշխատանքները (ներառյալ՝ հանգստյան օրերին) կազմակերպել այնպես, որպեսզի ապահովեն սահմանված ժամկետներում բողոքների քննությունը և որոշումների ընդունումը:

(18-րդ հոդվածը փոփ., խմբ. 28.11.06 ՀՕ-244-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։