Հոդված 29. Քվեաթերթիկը լրացնելու կարգը
Հոդված 29. Քվեաթերթիկը լրացնելու կարգը
1. Քվեարկության մասնակիցը, եթե կողմ է քվեարկում, քվեաթերթիկում նշում է կատարում «կողմ եմ» բառի դիմաց, եթե դեմ է քվեարկում՝ «դեմ եմ» բառի դիմաց:
2. Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող քաղաքացին իրավունք ունի քվեարկության խցիկ հրավիրել այլ անձի, որը չպետք է լինի զանգվածային լրատվության միջոցի հավատարմագրված ներկայացուցիչը, դիտորդը կամ տեղական հանրաքվեի հանձնաժողովի անդամը: Բացի նշված դեպքից, քվեաթերթիկը լրացնելիս քվեարկության խցիկում այլ անձի ներկայությունն արգելվում է:
3. Հանրաքվեի մասնակիցը լրացված քվեաթերթիկը քառապատիկ ծալված վիճակում քվեարկության խցիկից կամ սենյակից դուրս է բերում և մոտենում է տեղական հանրաքվեի հանձնաժողովի՝ քվեաթերթիկների համար պատասխանատու անդամին: Վերջինս ստուգում է անձը հաստատող փաստաթուղթը և, հավաստիանալով քվեարկողի անձի իսկության ու տվյալ տեղամասի տարածքում նրա հաշվառված լինելու մեջ, բացում է քվեատուփի ճեղքը՝ քվեարկության մասնակցին հնարավորություն տալով քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ:
4. Արգելվում է քվեաթերթիկի դուրսբերումը տվյալ տեղամասի տարածքից:
(29-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-244-Ն)