Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 3. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունքը
Հոդված 3. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունքը
1. Տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող և փաստացի բնակվող 18 տարին լրացած յուրաքանչյուր ոք:
2. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքները և ազատությունները տարածվում են նաև ընտրական իրավունք ունեցող բոլոր անձանց վրա:
3. Տեղական հանրաքվեին չեն կարող մասնակցել դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող անձինք:
(3-րդ հոդվածը խմբ. 28.11.06 ՀՕ-244-Ն)