Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 15-րդ հոդվածի`
1) առաջին մասի «առանձնացված և այլ» բառերը փոխարինել «տարածքային և» բառերով.
2) երկրորդ մասի 4-րդ և 5-րդ կետերի «առանձնացված» բառը փոխարինել «տարածքային և կառուցվածքային» բառերով.
3) երկրորդ մասի 5-րդ կետի «, ղեկավար մարմինների գտնվելու վայրը» բառերը հանել.
4) երկրորդ մասի 6-րդ կետի «հաշվետու» բառից հետո լրացնել «մշտական գործող» բառերը.
5) երկրորդ մասի 8-րդ կետի «տարածքային» բառից հետո լրացնել «և կառուցվածքային» բառերը.
6) երրորդ մասի «փոփոխությունները և լրացումները կուսակցության գրանցման համար սույն օրենքով սահմանված ժամկետում ենթակա են գրանցման պետական լիազոր մարմնում» բառերը փոխարինել «փոփոխությունների և լրացումների պետական գրանցումն իրականացվում է կուսակցության պետական գրանցման համար սույն օրենքով սահմանված ընթացակարգով» բառերով: