Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հիմնադիր համագումարի կազմակերպիչները հիմնադիր համագումարի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում են կուսակցության հիմնադիր համագումարի անցկացման տեղի և ժամի մասին լրատվություն, ինչպես նաև կուսակցության կանոնադրության և ծրագրի նախագծերի հիմնական դրույթները:»: