Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործել է մինչև 2017-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 13.

Օրենքի 17-րդ Հոդվածի`

1) երրորդ մասում «Հայաստանի Հանրապետության քաղաքացին» բառերը փոխարինել «Յուրաքանչյուր անձ» բառերով: Մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կուսակցության յուրաքանչյուր անդամ կարող է հաշվառվել կուսակցության միայն մեկ ստորաբաժանումում:».

2) վեցերորդ մասի «տարածքային» բառից հետո լրացնել «և կառուցվածքային» բառերը, իսկ «մշտապես» բառը փոխարինել «մշտական» բառով.

3) ութերորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պաշտոնական փաստաթղթերում կուսակցական պատկանելության մասին հարց կարող է ընդգրկվել միայն օրենքով սահմանված դեպքերում:».

4) իններորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կուսակցություններին անդամակցելը կամ չանդամակցելը անձի իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու և (կամ) պետության կողմից նրան որևէ արտոնություն կամ առավելություն տրամադրելու համար հիմք չէ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։