Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
Կուսակցություններում միավորվելու իրավունքն իրականացվում է ազատորեն` համոզմունքներին համապատասխան, կամավոր հիմունքներով կուսակցություններ ստեղծելու, նրանց ծրագրերն և կանոնադրություններն ընդունելու պայմանով նրանց անդամակցելու, կուսակցությունների ծրագրային նպատակներին համապատասխան և կանոնադրությամբ սահմանված կարգով նրանց գործունեությանը մասնակցելու, ինչպես նաև կուսակցությունից ազատորեն դուրս գալու միջոցով:»: