Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործել է մինչև 2017-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 20.

Օրենքի 31-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կուսակցությունը ենթակա է լուծարման, եթե`

1) Ազգային ժողովի իրար հաջորդող ցանկացած երկու ընտրություններում համամասնական ընտրակարգով ընտրություններին չի մասնակցել.

2) Ազգային ժողովի իրար հաջորդող ցանկացած երկու ընտրություններից յուրաքանչյուրում ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի մեկ տոկոսից պակաս ձայն.

3) չի մասնակցել Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով մեկ ընտրության, իսկ դրան նախորդող կամ հաջորդող ընտրության ժամանակ ստացել է քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի մեկ տոկոսից պակաս ձայն:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։