Անցնել բովանդակությանը

Հոդված 23. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 23. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Պարտապանի գույքի կամ պարտապանի մոտ գտնվող` հայցվորին (պահանջատիրոջը) պատկանող գույքի վրա արգելանք դնելը ներառում է դրա գույքագրումը, գույքը տնօրինելն արգելելը, իսկ անհրաժեշտության դեպքում` օգտագործման իրավունքը սահմանափակելը, այն առգրավելը և ի պահ հանձնելը:

Հարկադիր կատարողի կողմից գույքագրման ենթակա չէ պարտապանին պատկանող` սույն օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված շարժական գույքը:

Պարտապան-ֆիզիկական անձի դեպքում հարկադիր կատարողի կողմից գույքագրում չի իրականացվում մինչև 100 000 դրամ բռնագանձման ենթակա գումարի պահանջով հարուցված կատարողական վարույթով, բացառությամբ այն դեպքերի, երբ սույն օրենքով սահմանված հարցումների արդյունքով պարտապանին պատկանող գույք չի հայտնաբերվել, կամ հայտնաբերված գույքը բավարար չէ պարտավորությունների կատարման համար:

Հարկադիր կատարողը յուրաքանչյուր դեպքի համար որոշում է սահմանափակման տեսակները, ծավալները և ժամկետները` հաշվի առնելով գույքի հատկանիշները, սեփականատիրոջ կամ տիրապետողի համար դրա նշանակությունը և այլ հանգամանքներ:

Պարտապանի գույքի վրա արգելանք դնելը չի խոչընդոտում պարտապանի կողմից իրականացվող մաքսային հայտարարագրման գործընթացը՝ բացառությամբ այն դեպքի, երբ արգելանքը կիրառված է արտահանվող ապրանքի նկատմամբ:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։