Հոդված 32
Հոդված 32.
Օրենքի 64.1-ին հոդվածում`
1) 1-ին մասի «շինություններն» բառը փոխարինել «անշարժ գույքն» բառերով, իսկ «շինությունն» բառը՝ «այլ անշարժ գույքն» բառերով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հարկադիր (հարկադիր էլեկտրոնային) աճուրդով օտարված կամ երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո լոտը չվաճառվելու դեպքում պահանջատիրոջը հանձնված բնակարանի, բնակելի տան և այլ անշարժ գույքի նոր սեփականատիրոջ պահանջով հարկադիր կատարողն իր որոշմամբ պարտավոր է վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ այլ անշարժ գույքը զբաղեցնող պարտապան նախկին սեփականատիրոջը, ինչպես նաև այն անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«Գույքի նոր սեփականատերը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջը հարկադիր կատարողին կարող է ներկայացնել ոչ ուշ, քան տվյալ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում: Նշված ժամկետի ավարտից հետո վտարումն իրականացվում է համապատասխան կատարողական թերթի հիման վրա:»: