Անցնել բովանդակությանը

Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածում՝

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 24. Կատարողական թերթ ստանալու համար դիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետի վերականգնումը».

2) 1-ին մասի «Քաղաքացի-պահանջատիրոջ» բառերը փոխարինել «Պահանջատիրոջ» բառով, իսկ «կատարողական թերթը կատարման» բառերը՝ «կատարողական թերթ ստանալու համար դիմում» բառերով.

3) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Պահանջատերը բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին դիմումը ներկայացնում է կատարողական թերթ տալու իրավասություն ունեցող դատարան` կցելով դիմումը պարտապանին ուղարկելու մասին ապացույց: Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում ներկայացված դիմումը չի քննարկվում, որի մասին դիմումը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:».

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Դատարանը դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում: Դիմումի քննության արդյունքներով դատարանը կայացնում է որոշում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։