Անցնել բովանդակությանը

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածում`

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածում`

1) 1-ին մասում՝

ա. 4-րդ կետի «հասցեները» բառը փոխարինել «և գործում առկա այլ հասցեները, էլեկտրոնային փոստի հասցեն՝ դրա առկայության դեպքում» բառերով, իսկ «կամ պետական գրանցման վկայականի» բառերը հանել,

բ. 5-րդ կետի «եզրափակիչ մասը» բառերը փոխարինել «եզրափակիչ մասի կատարման ենթակա մասը» բառերով,

գ. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) կատարողական թերթ տալու դիմումը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը կամ նշում՝ կատարողական թերթն առանց դիմումի տրամադրված լինելու մասին.»,

դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) կատարողական թերթ տալու տարին, ամիսը և ամսաթիվը:».

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կատարողական թերթը կազմում և ստորագրում է դատավորը, իսկ գործի կոլեգիալ քննության դեպքում՝ դատական նիստը նախագահողը:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Կատարողական թերթում վրիպակ հայտնաբերվելու դեպքում հարկադիր կատարողի, պարտապանի կամ պահանջատիրոջ դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ դատարանը որոշում է կայացնում վրիպակի ուղղում կատարելու մասին և կատարողական թերթի ճշգրտված տարբերակն ու համապատասխան որոշումը եռօրյա ժամկետում էլեկտրոնային եղանակով ուղարկում է կողմերին և հարկադիր կատարման ծառայություն: Կատարողական թերթում վրիպակի ուղղումը կարող է կատարվել մինչև կատարողական թերթի կատարումը:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։