Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածում՝
Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասում՝
ա. առաջին պարբերության «պատշաճ ձևով ուղարկվում է» բառերը փոխարինել «սույն օրենքի 28.1-ին հոդվածով սահմանված կարգով հանձնվում (ուղարկվում) է» բառերով, իսկ «սույն» բառը հանել,
բ. երկրորդ և երրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ պարբերությունով.
«Միջանկյալ դատական ակտերի հիման վրա տրված կատարողական թերթերով հարուցված վարույթներով կայացված որոշումները հարկադիր կատարողն էլեկտրոնային եղանակով ուղարկում է կատարողական թերթ տված դատարան:».
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երկամսյա ժամկետում, կամ վարչական դատարան՝ օրենքով սահմանված ժամկետներում:»: