Հոդված 12. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 12. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 30. Կատարողական վարույթ հարուցելը
1. Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում` դատարանից կատարողական թերթն էլեկտրոնային եղանակով ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում, իսկ անհապաղ կատարման ենթակա դատական ակտերի դեպքում՝ անհապաղ:
2. Կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում կատարողական մակագրության թերթը պահանջատիրոջից (նրա ներկայացուցչից) կամ հարկադիր կատարման վերաբերյալ գրությունը վարչական մարմնից ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:
3. 100 000 դրամ և ավելի բռնագանձման ենթակա գումարով կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը պարունակում է պարզաբանում սույն օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված հայտարարագիր ներկայացնելու պարտականության և դրա խախտման հետևանքների վերաբերյալ:
4. Կատարողական վարույթ հարուցելուց հետո հարկադիր կատարողը կարող է որոշում կայացնել կատարողական վարույթի կողմերին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ անձանց որոշակի գործողություններ կատարելուն կամ կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին, եթե առանց դրա հնարավոր չէ ապահովել հարկադիր կատարումը՝ հիմնավորելով նման անհնարինությունը:
5. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հարկադիր կատարման ծառայության միջև փաստաթղթաշրջանառությունը կարող է իրականացվել էլեկտրոնային եղանակով, որի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: