Անցնել բովանդակությանը

Հոդված 20. Օրենքի 42-րդ հոդվածում`

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 20. Օրենքի 42-րդ հոդվածում`

1) 1-ին մասում`

ա. 1-ին կետը «կատարվել է» բառերից հետո լրացնել «կամ դրանից բխող պարտավորությունը դադարել է օրենքով սահմանված այլ հիմքով.» բառերով,

բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրության կամ կատարողական մակագրության թերթի պահանջների կամ կատարողական թերթի պահանջների կատարումից հրաժարվելու վերաբերյալ.»,

գ. 7-րդ կետը «կատարողական թերթը» բառերից հետո լրացնել «կամ կատարողական մակագրության թերթը» բառերով,

դ. 8-րդ կետը «դեպքերի» բառից հետո լրացնել «կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ» բառերով,

ե. 10-րդ կետի «կամ մերժվել է» բառերը փոխարինել «, մերժվել է, կամ դատական գործի վարույթը կարճվել է» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Հարկադիր կատարողը կայացնում է որոշում կատարողական վարույթը կարճելու մասին, եթե բռնագանձված են վճարման ենթակա կատարողական ծախսերը:».

3) 3-րդ մասի «կատարողական վարույթը կարճելու մասին հարկադիր կատարողի որոշման` վերադասության կամ դատական կարգով վերացման» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված հիմքով կատարողական վարույթը կարճելու դեպքում հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը և պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագրի պատճենը կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, համապատասխանաբար ուղարկում է պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկության վտանգի դիմումը բավարարելու և ֆինանսական առողջացման ծրագիրը հաստատելու մասին վճիռը կայացրած դատարան:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։