Անցնել բովանդակությանը

Հոդված 21. Օրենքի 43-րդ հոդվածում`

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 21. Օրենքի 43-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությունով.

«Գրավով ապահովված պարտավորության վերաբերյալ կատարողական թերթի կատարման նպատակով բռնագանձումը տարածվում է միայն գրավի առարկայի վրա, բացառությամբ եթե կատարողական թերթը պարունակում է նշում պարտապանի այլ գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորության մասին: Այդպիսի նշման առկայության դեպքում պարտապանի գույքի վրա բռնագանձումը տարածվում է սույն հոդվածով սահմանված կանոններով:».

2) 3-րդ մասում՝

ա. առաջին պարբերությունը «վրա» բառից հետո լրացնել «, բացառությամբ այն դեպքերի, երբ գրավով ապահովված պարտավորության վերաբերյալ կատարողական թերթի կատարման նպատակով բռնագանձումը կարող է տարածվել միայն գրավի առարկայի վրա» բառերով,

բ. երկրորդ պարբերությունը «տարածվում է» բառերից հետո լրացնել «պահանջատիրոջ պահանջի ապահովման համար գրավ դրված գույքի, այնուհետև» բառերով.

3) 4-րդ մասում`

ա. «Պարտապանը» բառը փոխարինել «Եթե այլ բան նախատեսված չէ կատարողական թերթով, ապա պարտապանի այլ» բառերով,

բ. երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Յուրաքանչյուր հաջորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածվում է միայն նախորդ հերթի գույքի վրա բռնագանձումը տարածելուց հետո: Առանց նախորդ հերթում ընդգրկված գույքի բռնագանձումն իրականացնելու՝ հաջորդ հերթի գույքը բռնագանձվում է, եթե ակնհայտ է, որ նախորդ հերթի գույքի արժեքն անբավարար է պահանջների բավարարման համար, կամ անհնարին է պարզել նախորդ հերթում ընդգրկված գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի կամ պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն, կամ նախորդ հերթում ընդգրկված գույքի տասնհինգերորդ հարկադիր աճուրդը չի կայացել:»,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ չորրորդ պարբերությունով.

«Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված բռնագանձման հերթականությունը կարող է փոփոխվել կատարողական վարույթի կողմերի միջև հասարակ գրավոր ձևով կնքված համաձայնությամբ՝ ոչ ավելի, քան մեկ անգամ կատարողական վարույթի ընթացքում: Ընդ որում, այդ համաձայնությունը չի կարող առնչվել այն գույքին, որի վերաբերյալ կայացվել է իրացման մասին կամ իրացման նպատակով գնահատող նշանակելու մասին որոշում:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-12-րդ մասերով.

«9. Պարտապանի այլ գույքի բացակայության, անբավարարության, գրավադրված լինելու կամ այն դեպքում, երբ պարտապանի գույքը նրա միակ բնակարանն է, որը, սույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն, ենթակա չէ բռնագանձման, հարկադիր կատարողը կատարողական թերթի պահանջների կատարման նպատակով իր որոշմամբ հանձնարարում է պարտապանին իրականացնելու դատական ակտի, ժառանգության վկայագրի կամ այլ իրավահաստատող փաստաթղթի հիման վրա պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա, սակայն չգրանցված (չհաշվառված) գույքի կամ գույքային իրավունքի գրանցում (հաշվառում)՝ պարտապանի համար որոշմամբ սահմանելով գրանցումը (հաշվառումը) ապահովելու և գրանցումը (հաշվառումը) հաստատող փաստաթղթերը հարկադիր կատարողին ներկայացնելու ժամկետ:

10. Պարտապանի ներկայացրած միջնորդության հիման վրա հարկադիր կատարողը կարող է երկարաձգել հանձնարարության կատարման ժամկետը:

11. Պարտապանի կողմից հարկադիր կատարողի հանձնարարությունը որոշմամբ սահմանված ժամկետում չկատարվելու դեպքում հարկադիր կատարողը որպես պարտապանի ներկայացուցիչ կազմակերպում է պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցումը (հաշվառումը), եթե պարտապանը չի հիմնավորում իր կամքից անկախ հանգամանքներում հարկադիր կատարողի հանձնարարությունը չկատարելու փաստը:

12. Պարտապանի անունով գրանցման կամ հաշվառման ենթակա գույքի կամ գույքային իրավունքի գրանցման (հաշվառման) համար կատարված ծախսերը՝ որպես կատարողական ծախս, դրանց եռապատիկի չափով բռնագանձվում են պարտապանից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։