Հոդված 24. Օրենքի 44.1-ին հոդվածում՝
Հոդված 24. Օրենքի 44.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետը «կատարողական թերթը» բառերից հետո լրացնել «, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը կամ կատարողական մակագրության թերթը» բառերով.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-8-րդ կետերով.
«6) դրամական միջոց չհանդիսացող գույքի նկատմամբ կիրառված արգելանքն ակնհայտորեն գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը.
7) դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը.
8) պարտապանի պարտավորությունը մասնակի կատարվել է:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայության դեպքում հարկադիր կատարողը համապատասխան չափով մասնակի հանում է պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգելանքը՝ բանկեր ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով համապատասխան նախարարության հետ:»: