Անցնել բովանդակությանը

Հոդված 34. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 34. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դրույթների:

2. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետը և 2-րդ կետի «ա» ենթակետն ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո և տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հարուցված դատական գործերի արդյունքով կայացված դատական ակտերի հիման վրա տրամադրված կատարողական թերթերով հարուցված կատարողական վարույթների վրա:

3. Սույն օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն արդարադատության նախարարն ընդունում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում: Մինչև սույն օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ կետով լրացվող դրույթի հիման վրա հարկադիր կատարողին ներկայացվող հայտարարագրի ձևը և հայտարարագրի ներկայացման կարգը արդարադատության նախարարի սահմանելը պարտապանը հարկադիր կատարողին հայտարարագիրը ներկայացնում է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող ձևով և կարգով:

4. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացված կատարողական թերթ ստանալու մասին դիմումները քննվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող կարգով:

Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան

2019 թ. հուլիսի 23

Երևան

ՀՕ-126-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։