Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածում՝
Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «կարող է» բառերից հետո լրացնել «պարտապանի դիմումով» բառերով.
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը փոխելու մասին դիմումին կցվում է դիմումը մյուս կողմին ուղարկելու մասին ապացույց: Սույն մասով սահմանված պահանջը չպահպանելու դեպքում ներկայացված դիմումը չի քննարկվում, որի մասին դիմումը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը: Դատարանը դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու՝ դիմումն ստանալու օրվանից հետո՝ տասնօրյա ժամկետում:»: