Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց (ներառյալ` նրանց ստեղծած հիմնարկների), օտարերկրյա կազմակերպությունների մասնաճյուղերի և ներկայացուցչությունների (այսուհետ` կազմակերպություններ) վրա:
Բանկերի, ներդրումային ընկերությունների, ապահովագրական ընկերությունների, կարգավորվող շուկայի օպերատորի, ինչպես նաև Կենտրոնական դեպոզիտարիայի կառավարման մարմինների և գլխավոր հաշվապահի կամ նման պարտականություններ իրականացնող անձի միջև այդպիսի իրավունքների ու պարտականությունների բաշխման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» և «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով:
Առանձին հարկ վճարողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է սահմանվել հաշվապահական հաշվառման առանձին ստանդարտ (ստանդարտներ):
(2-րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-231-Ն, 09.04.07 ՀՕ-188-Ն, խմբ. 11.10.07 ՀՕ-207-Ն, լրաց. 21.08.08 ՀՕ-152-Ն)