Անցնել բովանդակությանը

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Արձանագրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Ընդհանուր դրույթներ

1. Կողմերը պատասխանատու են տրանսպորտային միջոցների և ապրանքների, բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից տեղափոխվող ապրանքների, մաքսային հայտարարագրման ընթացքում ուղղակիորեն ստացված նախնական էլեկտրոնային տվյալների մշտական փոխանակման համար՝ Կողմերից մեկի պետության տարածքից տրանսպորտային միջոցները և ապրանքները դուրս բերելիս մինչև դրանց` մյուս Կողմի պետության տարածք մուտք գործելը:

2. Նախնական էլեկտրոնային տվյալները Կողմերը կօգտագործեն առևտրի անվտանգության պահպանման և օրինական առևտրի դյուրացման համար:

3. Փոխանցվող նախնական էլեկտրոնային տվյալների նվազագույն ծավալը, որոնցով Կողմերը պայմանավորվել են փոխանակվել սույն Արձանագրության շրջանակներում, սահմանված է սույն Արձանագրության Հավելվածում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։